7 հունիսի 2013 - 16:05 AMT
Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ.

հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման և քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի նախագծի մշակման հետ կապված հարցերը:

Բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչև հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձևավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ և առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի իրեն:

Նա կարևորել է քաղաքացիական պաշտպանության ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձևավորումը պետության անվտանգության ապահովման գործում և կառավարությանը հանձնարարել ապահովել նախագծի լրացուցիչ քննարկումը շահագրգիռ մարմինների հետ ու լրամշակված տարբերակը ներկայացնել հանրապետության նախագահի հաստատմանը: