7 հունիսի 2013 - 16:23 AMT
Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանը նվաճել է բրոնզե մեդալ

Արամ Ավագյանին (56 կգ) չի հաջողվել դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որը տեղի է ունենում Մինսկում: Կիսաեզրափակչում նա հանդիպել է ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին և պարտվել: Այսպիսով, Ավագյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Մինչ այդ նա առաջնությունում անց էր կացրել ևս երկու մենամարտ և հաղթել է անգլիացի Գամալ Յաֆալին ու ադրբեջանցի Սամիր Մամմադովին: