7 հունիսի 2013 - 16:39 AMT
Խաժակ Կարայանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաժակ Կարայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Խաժակ Կարայանը ծնվել է 1972 թ. հունվարի 2, ք. Երևանում, սովորել է

1988 -1993 թթ. – Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, 1993 – 1997 թթ. - Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեություն

1996-1997 թթ. – ՄՀՄԻ` կրտսեր գիտաշխատող

1997 թ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային տնտեսական կապերի համալսարան, դասախոս

2000 – 2004 թթ. - «Երևան քաղաքի էկոլոգիական անվտանգության և հսկողության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

2004 – 2009 թթ. - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլագիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

2010 – 2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական

2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

1997 – 1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: