7 հունիսի 2013 - 18:05 AMT
Իլհամ Ալիևը երրորդ անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնում: Որոշումն ընդունվել է այսօր երկրի իշխող կուսակցության համագումարում: Բացի այդ, պատգամավորները վերընտրել են նրան «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ: Հատկանշական է, որ կուսակցության փոխնախագահ է ընտրվել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Ադրբեջանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերի 16-ին: