7 հունիսի 2013 - 18:14 AMT
Ռուսաստանը պատրաստ է փոխարինել Գոլանի բարձունքներից հեռացած ավստրիացի խաղաղապահներին

Ռուսաստանը պատրաստ է փոխարինել Գոլանի բարձունքներից հեռացած ավստրիացի խաղաղապահներին՝ ՄԱԿ խնդրանքով, և եթե դրանում շահագրգռված լինեն տարածաշրջանի երկրները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա հղումով: «Նկատի ունենալով բարդ իրավիճակը, որ առկա է այսօր Գոլանի բարձունքներում, մենք կարող ենք փոխարինել ավստրիական զորակազմը Իսրայելի և սիրիական բանակի բաժանարար գծում: Անշուշտ, այն դեպքում, եթե տարածաշրջանային տերություննները շահագրգռված են դրանում, և եթե ՄԱԿ գլխավոր քարտուղարը խնդրի այդ մասին»,-ասել է ՌԴ նախագհը:

Ավստրիան դուրս է բերում իր խաղաղապահ զորակազմը Գոլանի բարձունքներից Մերձավոր Արևելքում՝ բացատրելով դա «անընդունելի» սպառնալիքով իր զինվորների կյանքին: