7 հունիսի 2013 - 18:08 AMT
ՊՆ-ն Ռազմական ինստիտուտի պետի հրաժարականը դեռ չի ընդունել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինտիտուտում տեղի ունեցած միջադեպից հետո հաստատության պետ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ինչպես այսօր Նոյմբերյանի զորամասում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դիմումը նա դեռ չի ընդունել:

Նա նշեց, որ Կարապետյանը մասնակցել է պատերազմին, պրոֆեսիոնալ զինվորական է: Ըստ Օհանյանի, Մարտին Կարապետյանի օրոք ռազմական ինստիտուտը զարգացել է ու նման զինվորականից հրաժարվելը ճիշտ չէ.

«Այն, ինչ կատարվել է, միջին օղակի` վաշտ-մարտկոց աշխատանքի հետևանք էր»,- ասաց նախարարը: