7 հունիսի 2013 - 18:14 AMT
Նախարար. Արգելում եմ օգտագործել «բանակը հասարակության հայելին է» և «բոլոր բանակներում էլ միջադեպեր լինում են» արտահայտությունները

Այսօր լրանում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ պաշտոնում վերանշանակման 50-րդ օրը: Այս առիթով նախարարըն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կրկնակի պարտավորված է՝ ջանքերն ու եռանդը կենտրոնացնելու և բանակաշինությանն ուղղված աշխատանքը շարունակելու:

«Նախկին 5 տարիները ԶՈՒ զարգացման ընթացքում զառմավարական նոր մշակույթ ձևավորեցին, բայց սխալներ էլ եղան: Չի սխալվում այն կառույցը, որը չի աշխատում: Եթե կա գործ, անպայման կլինի նաև սխալ, որը պետք է տեսնել և վերացնել, իսկ անուշադրությունը նույնն է, թե մարտական անհաջող գործողությունից հետո զորքն անտեր թողնես»,-ասաց նա: Նախարարն ընդգծեց, որ ինքն արգելում է օգտագործել «բանակը հասարակության հայելին է» կամ «բոլոր բանակներում էլ միջադեպեր լինում են» արտահայտությունները:

«Առաջինով մենք, կարծես, արդարանում ենք, երկրորդի մասին պետք նշել, որ մեր բանակն ազգային է, մեր տունն ու մեր ամրոցն է՝ իր կանոններով ու պահանջներով»,-ասաց Օհանյանը: Նախարարը նշեց, որ զինված ուժերում կարգապահության մակարդակը զգալի բարձրացել է, իսկ դրա գնահատականը որոշվումէ վիճակագրությամբ. ԶՈՒ պատմության մեջ 2011 թվականին գրանցվել է մենաբարձր արդյունքը: Իսկ 2012 թվականին քիչ բարելավումով հաջողվել է պահպանել 2011-ի ցուցանիշը:

«Բայց ինչպես հաճախ է պատահում հաջողություններից հետո զգոնությունը թուլացավ և դա է պատճառը, որ նոր միջադեպեր են գրանցվում»,-ասաց Սեյրան Օհանյանը: