7 հունիսի 2013 - 22:16 AMT
Պիետրո Գեդին. Մեր ընտրած մարտավարությունն արդարացրեց իրեն

Մալթայի հավաքականի մարզիչ Պիետրո Գեդինն անչափ ուրախ էր Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ նվազագույն հաշվով կրած հաղթանակի համար:

Մարզիչը նշեց, որ հայ ֆուտբոլիստները մի քանի հնարավորություն ունեին գոլ խփելու, բայց իրենց ընտրած մարտավարությունն արդարացրեց սպասելիքները:

«Մենք խաղում էինք 4-2-3-1 , այն շատ ճկուն է, ու օգնեց մեզ այսօր 3 միավոր վաստակել: Որպես Մալթայի ընտրանու մարզիչ, սա մեր ամենամեծ հաղթանակն էր»,- շեշտեց Գեդինը: