Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը «Մեծ Եվրոպա» շախմատային մրցաշարում, որը տեղի է ունենում բուլղարական Ալբենա քաղաքում, շարունակում են կիսել 1-3 տեղերը:
7-րդ տուրում նրանք հանդիպել են միմյանց և խաղացել ոչ ոքի: 7 հնարավորից հայ գրոսմայստերները վաստակել են 6-ական միավոր: Այդքան միավոր ունի նաև Վլադիսլավ Նեվեդնիչնինը:
Ավետիք Գրիգորյանն էլ միավորները կիսել է Խարիսմա Սուկանդարի հետ և 5 միավորով 14-րդ տեղում է: