8 հունիսի 2013 - 14:30 AMT
Հոսնի Մուբարաքի դատավարությունը հետաձգվել է մինչև հունիսի 10-ը

Հոսնի Մուբարաքի դատավարությունը հետաձգվել է մինչև հունիսի 10-ը: Հենց նիստի սկզբում դատավոր Մահմուդ Քյամիլ ար Ռաշիդին որոշում կայացրեց նիստը մինչև երկուշաբթի հետաձգելու մասին: Նա նաև մերժեց գործը քաղաքացիական հայցերի քրեական դատարան հանձնելու հնարավորությունը:

Դատավորը նման որոշում է կայացրել՝ լրացուցիչ ժամանակ տրամադրելով իրեղեն ապացույցների ուսումնասիրության համար: Առիթ հանդիսացավ նաև նախկին նախագահի բողոքարկումը, որը բավարարել է բարձրագույն դատական ատյանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: