10 հունիսի 2013 - 10:18 AMT
Էրդողանն իր համակիրներին կոչ է արել հունիսի 15-ին և 16-ին դուրս գալ փողոց ու պաշտպանել կառավարությանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն իր համակիրներին կոչ է արել հունիսի 15-ին և 16-ին հանրահավաքի գալ՝ ի պաշտպանություն կառավարության, հայտնում է Reuters-ը:

«Դուք պատրաստ ե՞ք մեծ հանրահավաքի շաբաթ օրն Անկարայում: Հաջորդ օրը մենք հանրահավաք կանենք Ստամբուլում»,-ասել է վարչապետն Անկարայում կայացած հավաքի ժամանակ, երբ մի քանի մետր այն կողմ ոստիկանները ջրի շիթերով փորձում էին ցրել հակակառավարական ցույցի մասնակիցներին:

Ավելի վաղ հակակառավարական ցույցի մասնակիցները խոստացել էին Թաքսիմ հրապարակ բերել ավելի քան 1 մլն մարդ: Ստամբուլի նահանգապետը Twitter-ի միջոցով հայտնել էր, որ մտադիր է միանալ ապստամբներին և «խոսել երիտասարդների հետ»: Հիշեցնեք, որ Ստամբուլում հակակառավարական ցույցերն սկսվել են մոտ մեկ շաբաթ առաջ: