10 հունիսի 2013 - 11:59 AMT
Դեպի Ճապոնիայի հարավ թայֆուն է շարժվում, հայտարարված է նախազգուշացում

Փոթորկային զգուշացում է հայտարարվել այսօր ճապոնական ամենահարավային կղզու շրջանում, որի ուղղությամբ հարավից 20 կմ/ժ արագությամբ հզոր թայֆուն է շարժվում: Ինչպես հայտնել է երկրի օդերևութաբանական վարչությունը, թայֆունը կմոտենա այդ գոտուն ուշ երեկոյան:

Հունիսի 12-ին թայֆունը, ըստ օդերևութաբանների, կհարվածի ճապոնական Սիկոկու կղզու ափերին, կհատի Խոնսյու կղզին ու դուրս կգա Ճապոնական ծով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: