10 հունիսի 2013 - 10:25 AMT
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը «Մեծ Եվրոպա» մրցաշարի հաղթողն է

Շախմատային համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում կայացած «Մեծ Եվրոպա» մրցաշարի հաղթողն է:

Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միանձնյա նվաճել առաջին մրցանակը:

Հայ շախմատիստներ Հրանտ Մելքումյանը վաստակել է 7 միավոր, իսկ Ավետիէ Գրիգորյանը`6: