10 հունիսի 2013 - 13:56 AMT
Հունիսի վերջում տեղի կունենա ՄԽ հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հունիսի վերջում հանդիպում անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ նախապատրաստելու համար երկու նախագահների հանդիպումը, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նախարարը նաև հայտնել է, որ Լոնդոնից վերադարձի ճանապարհին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետներն ու բովանդակությունը:

«Միջնորդները շարունում են պատրաստել նախագահների հանդիպումը, մենք ցանկանում ենք, որ այն բովանդակային լինի, ոչ թե ձևական»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»: