10 հունիսի 2013 - 17:13 AMT
Հռոմի պապը մտադիր է այցելել Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ցանկանում է այցելել Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում և մասնակցել այդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ընթացիկ տարվա մայիսին հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Բեդրոս XIX-ի հետ հանդիպմանը նա ասաց, որ դա եղել է XX դարի առաջին ցեղասպանությունը: 2006 թվականին Բուենոս Այրեսի կարդինալ Խոսե Բերգոլիոն (ապագա Հռոմի պապը) կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրության ամենասարսափելի ոճրագործություն հայերի ու մարդկության դեմ»: