11 հունիսի 2013 - 14:40 AMT
Թուրքիայում ձերբակալվել է Ռեյհանլիի ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալը

Թուրքիայում ձերբակալվել է Ռեյհանլիի ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալը, որի արդյունքում մայիսի 11-ին 52 մարդ զոհվեց: Այդ մասին հայտնում է AFP-ն՝ Հաթայի նահանգապետի վրա հղումով:

Ըստ թուրքական Doğan-ի, խոսքը գնում է ոմն Նասիր Էսքիօջակի մասին: Ռեյհանլիի գործով ընդհանուր առմամբ ձերբալավել է 18 մարդ: