11 հունիսի 2013 - 16:09 AMT
Իսլամ ընդունած բրիտանացիները դատապարտվել են ազատազրկման ահաբեկչական ծրագրերի համար

Մեծ Բրիտանիայի վեց քաղաքացիներ են դատապարտվել 20 տարվա ազատազրման՝ նրանք հարձակում էին ծրագրում աջ ծայրահեղականների ցույցի վրա մոտ մեկ տարի առաջ: Երիտասարդներն իրենց մեղավոր են ճանաչել: Նրանց մտադրությունը ձախողվել է զուտ պատահաբար՝ չկայացած ահաբեկիչները հանրահավաքի վայր են եկել, երբ այն արդեն ավարտվել էր՝ անցնելով սեղմ տարբերակով: Դավադիրներից երկուսին ձերբակալեց ՃՈ, քանի որ ավտոմեքենան ապահովագրություն չուներ: Միայն երկու օր անց ոստիկանությունը մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերեց ինքնաշեն ռումբեր ու այլ զենք, հայտնում է 9tv.co.il-ը: Չորս մեղադրյալները դավանափոխ եղած անգլիացիներ են: