11 հունիսի 2013 - 17:08 AMT
Հունիսի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.94 դրամ

Հունիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,150 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 410.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.25 դրամ:

Հունիսի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.94 դրամ՝ հունիսի 10-ի համեմատ նվազելով 1.12 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 547.06 դրամ` ավելանալով 0.87 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 կետով՝ 12.72 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: