11 հունիսի 2013 - 17:17 AMT
Էրդողան. Այն, ինչ կատարվում է, Թուրքիայի թշնամիների հրահրած խաղն է

«Կառավարությունը ուշադիր հետևում է ու վերլուծում է այն, ինչ կատարվում է երկրում ու հաշվի է առնում ժողովրդի օրինական պահանջները: Այսօր մենք, որպես երկրի ղեկավարներ, պարտավոր ենք ապահովել ժողովրդի անվտանգությունը, նրա գույքի անձեռնմխելիությունը, չխարխլելու համար նրա հավատը»,-հայտարարել է ԱԶԿ նախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նրա, ակցիաների նպատակն է արգելակել զարգացող թուրքական տնտեսությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին, Ստամբուլի քաղաքապետին ու ոստիկանապետին օպերատիվ միջամտության համար: Իսկ ցուցարարներին հորդորել է մտածել այն մասին, որ այն, ինչ կատարվում է, Թուրքիայի թշնամիների հրահրած խաղն է, ու ցրվել տներով: