11 հունիսի 2013 - 16:38 AMT
ԵԹԿՊԻ-ն պատրաստվում է վերաբացել «Դերասանական արվեստ»-ի ռուսական կուրսը, եթե դիմորդներ լինեն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից տեղեկացնում են, որ բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 2013/2014 թթ. ուսումնական տարվա «Դերասանական արվեստ» մասնագիտության ընդունելության շրջանականերում, ընդունված կարգի համաձայն, կարող են դիմել նաև ռուսական կրթություն ունեցող անձիք:

Ընդունելության քննական շեմը հաղթահարած դիմորդների համապատասխան քանակի դեպքում կվերաբացվի «Դերասանական արվեստ» մասնագիտության ռուսական կուրսը:

Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչ հուլիսի 2-ը: