11 հունիսի 2013 - 20:16 AMT
Ցամաքասար գյուղում կարկուտի հետևանքով ցանքատարածքներ և մշակովի այգիներ են վնասվել

Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ահազանգի համաձայն՝ կարկուտը տեղացել է ժամը 17:00-ից մինչև ժամը 17:30-ը:

Վնասի չափերը ճշտվում են:

Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: