12 հունիսի 2013 - 10:31 AMT
Մորտեն Օլսեն. Այդ երեկոն իմ ֆուտբոլային կյանքում ամենասարսափելին էր

Հայաստանի հավաքականից խոշոր հաշվով պարտվելուց հետո (0:4), Դանիայի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը խոստովանել է, որ իր ֆուտբոլային կյանքում դա ամենասարսափելի երեկոն էր:

«Սա շատ վատ ավարտ էր: Ես նույնիսկ չեմ կարող վերլուծել խաղը: Մենք արդեն շատ քիչ շանս ունենք խմբից դուրս գալու համար: Նույնը կարող եմ ասել նաև Հայաստանի մասին, չեմ կարծում, որ նրանք խմբում կզբաղեցնեն երկրորդ տեղը»,- Օլսենի խոսքը մեջբերում է Denmark's TV2:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում Կոպենհագենում հայերից երկու անգամ աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը, մեկական գնդակ էլ խփեցին Արաս Օզբիլիսն ու Հենրիխ Մխիթարյանը:

Խմբում հայերը վեց միավորով բարձրացան 4-րդ տեղը: Իտալիան 14 միավորով գլխավորում է աղյուսակը, Բուլղարիան 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ Չեխիան 9 միավորով 3-րդ: