12 հունիսի 2013 - 11:50 AMT
Հայաստանը կմասնակցի Հոնգկոնգի «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Սույն թվականի հունիսի 13-16-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Հոնգկոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին:

Այս էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ շարունակելու ասիական շուկայում Հայաստանի ներկայացվածության խթանմանն ուղղված ջանքերը, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հոնգկոնգի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները, ասվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակի հաղորդագրության մեջ: