12 հունիսի 2013 - 13:22 AMT
Հայաստանում ադամանդների արտադրությունն աճել է 90,6 տոկոսով

2013-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 32 342 կարատ ադամանդ 2012-ի նույն շրջանի 16 971 կարատ ադամանդի փոխարեն (աճը 90,6 տոկոս): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի այդ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 319 կգ ոսկերչական արտադրանք 2012-ի նույն շրջանի 273,2 կգ փոխարեն: Այսպիսով, 2012-ի ցուցանիշի համեմատ այս արտադրությունում 2013թ. առաջին չորս ամսում 16,8 տոկոս աճ է գրանցվել: