12 հունիսի 2013 - 14:59 AMT
Լորան Ֆաբիուս. Ասադի բանակի հարձակումը Հալեպի ուղղությամբ պետք է կասեցնել

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը Փարիզում հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունը, հավանաբար, չի մասնակցի «Ժնեև-2» խորհրդաժողովին, որը պետք է հանգուցալուծեր վիճահարույց հարցերը Ասադի ռեժիմի ու Սիրիայի ընդդիմադիր ուժերի միջև: Ֆաբիուսն այդ հայտարարությունն արել է ֆրանսիական հեռուստատեսությամբ:

«Ասադի բանակի հարձակումը Հալեպի ուղղությամբ պետք է կասեցնել, հակառակ դեպքում Ժնևի խորհրդաժողովն ընդհանրապես չի կայանա»,-ասել է Ֆաբիուսը: