12 հունիսի 2013 - 18:02 AMT
Սպիտակ տունը դժգոհ է Էրդողանից

ԱՄՆ վարչակազմը մտահոգված է թուրքական իշխանությունների գործողություններով, որոնք սահմանափակում են քաղաքացիների խոսքի ազատությունը, հայտնում է «Ռոյթերսը»: Սպիտակ տունը նաև կոչ է անում հակամարտության կողմերին երկխոսություն սկսել տարաձայնությունների խաղաղ կարգավորման նպատակով:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Թուրքիայի իրադարձություններին»,-ասվում է Սպիտակ տան մամլո քարտուղար Քեթլին Հեյդենի ուղերձում: «Թուրքիայի բարգավաճման կարևոր գրավականն է քաղաքացիական իրավունքների, խոսքի ազատության, հավաքների ու ասոցիացիաների ազատությունն ու մամուլի ազատությունը»,-ասվում է ուղերձում: