12 հունիսի 2013 - 15:04 AMT
Բախումները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շարունակվում են

Երեկ երեկոյան ու այսօր առավոտյան կրկին բախումներ են տեղի ունեցել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցուցարարների ու ոստիկանների միջև: Ինչպես հայտնում է CNNTurk-ը, նետվող քարերին ու շշերին ոստիկանները պատասխանել են ջրաշիթերով ու արցունքաբեր գազով:

Ցուցարաներից ոմանք վանկարկել են քրդերի առաջնորդ Օջալանին փառաբանող կարգախոսներ: Հոսպիտալացվել է 13 մարդ: Ոստիկանությունը մտել է Գեզի զբոսայգի, ազատել է այն բարիկադներից ու վրաններին, և կրկին վերադարձել է Թաքսիմ հրապարակ: