Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն մտահոգված է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ նախօրեին բախումներ են եղել ցուցարարների ու ոստիկանների միջև՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իրենց գործողություններով «սխալ ազդանշան են» ուղարկում Եվրոպային, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» գերմանական ԱԳՆ վրա հղումով:
Բեռլինն ակնկալում է երկրի վարչապետ Էրդողանից լարվածության թուլացում «եվրոպական արժեքների ոգով»: