13 հունիսի 2013 - 10:10 AMT
«Մեծ Եվրոպա». Երեք տուրից հետո Ավետիք Գրիգորյանը վաստակել է 2,5 միավոր

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը «Մեծ Եվրոպա» շախմատային մրցաշարի 3-րդ տուրում սև խաղաքարերով առավելության է հասել Մարի Գոմեսի նկատմամբ: Գրիգորյանը վաստակել է 2,5 միավոր և բարձրացել է 28-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը ուժեղ է գտնվել Գաբրիել Վոիտենաուից և 2 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը:

Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) 7-րդ տեղում է, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա)` 76-րդ: