Ստամբուլի Գեզի զբոսայգու խնդրի հավանական լուծումը կարող է դառնալ հանրաքվեն: Այդ մասին հայտարարել է կառավարության ներկայացուցիչը ցուցարարների հետ վարչապետ Էրդողանի հանդիպումից հետո:
Անկարայում ԱԶԿ կենտրոնակայանում կազմակերպված զրույցը տևել է մոտ 5 ժամ: Սա Էրդողանի առաջին հանդիպումն է ցուցարարների հետ անկարգությունների 16 օրվա ընթացքում:
Մինչդեռ իշխանությունները կրկին հորդորել են բողոքի ակցիաների մասնակիցներին հեռանալ զբոսայգուց: Ստամբուլի քաղաքապետը հերքել է լուրերն այն մասին, թե իշխանությունները պատրաստվում են գիշերը գրոհել Գեզի զբոսայգին, հայտնում է euronews-ը: