14 հունիսի 2013 - 10:36 AMT
Նիգերիան հնարավոր է չմասնակցի Կոնֆեդերացիայի գավաթին

Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստները կոնֆլիկտի մեջ են մտել ազգային ֆեդերացիայի հետ: Նամբիայի հետ ոչ ոքի` 1:1, խաղալուց հետո նրանք հրաժարվել են հավելավճարից` դժգոհելով չափից և հանձնման ձևից:

Դրանից հետո նրանք հրաժարվել են մեկնել Բրազիլիա և մասնակցել Կոնֆեդերացիայի գավաթին: Նրանք առաջարկել են երկրի չինովնիկներին իրենց փոխարեն մտնել խաղադաշտ: Ֆուտբոլիստները դժգոհ են նաև, որ գլխավոր մարզիչ Ստեֆան Կեշին իր գրպանից է վճարում օգնականների աշխատավարձերը:

Կոնֆեդերացիայի գավաթի խաղերը կկայանան հունիսի 15-30-ը: Նիգերիան ընդգրկված է Իսպանիայի, Ուրուգվայի և Թաիթիի խմբում: