14 հունիսի 2013 - 15:54 AMT
ՎԶԵԲ-ը «Արարատբանկին» շնորհել է հաստատող բանկի կարգավիճակ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու «Արարատբանկ» ԲԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել, որով հայկական բանկը ստանում է հաստատող բանկի կարգավիճակ: Փաստաթուղթը ստորագերլ են «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն ու ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Մենք այսուհետ անդամակցում ենք հաստատող կարգավիճակ ունեցող բանկերի ընտանիքին, այնպիսի բանկերի հետ մեկտեղ, ինչպիսիք են Raiffeisen bank, Deutsche Bank-ը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Աշոտ Օսիպյանը բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ:

Բանկիրը նշել է, որ «Արարատբանկը» ակտիվ է առևտրի ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, 2012թ. բանկը ակրեդիտիվներով իրականացրել է 7,8 մլն դոլարի գործարք: