Իրանը ելնելով անվտանգության նկատառումներից նախագահական ընտրությունների ժամակաշրջանում փակել է սահմանը իր երկու հարևանների հետ, հայտնել է «Թրենդի» հատուկ թղթակիցը Թեհրանից:
«Իրանը փակել է սահմանը, ելնելով անվտանգության նկատառումներից»,-ասել է ներքին գործերի փոխնախարար Ալի Աբդոլահանին: Իլամ, Արևմտյան Ատրպատական ու Կերմանշահ գավառները, որտեղ փակվել է սահմանը, սահմանակից են Թուրքիային ու Իրաքին:
«Տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է, սակայն իրանցի ուխտավորները, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ, կարող են ազատ դա անել»,-ասել է Աբդոլլահանին: