14 հունիսի 2013 - 20:13 AMT
Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը, Գրողների միության դահլիճում

Անվանի արձակագիր, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 14.30-ին՝ Հայաստանի Գրողների միության դահլիճում: Հոգեհանգիստը՝ նույն օրը, ժամը 18.00-ին Աշնակ գյուղում:

Հուղարկավորությունը հունիսի 16-ին ժամը 14.00-ին Աշնակ գյուղում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Այսօր Վրեժ Իսրայելյանի դին հայտնաբերվել է Վաղարշյան 19/1 շենքի բնակարաններից մեկում: