15 հունիսի 2013 - 12:33 AMT
Google-ն ինտերնետ կապ կտրամադրի օդապարիկների միջոցով

Google ընկերության ինժեներները Նոր Զելանդիայում սկսել են Project Loon նախագծի շրջանակներում ինտերնետի տրամադրումը աէրոստատների միջոցով ապահովելու առաջին փորձարկումները: Առաջին փուլում 50 մասնակիցներ Քրայսչերչ քաղաքից կարողացան հաջողությամբ միանալ Ինտերնետին: Փորձարկվողների տների տանիքներին տեղադրված անտենաները ընդունում էին ազդանշանը աէրոստատից 3G տեխնոլոգիայով:

Ինչպես հայտնում է ավստրալական ԱԱՊ լրատվական ծառայությունը, ապագայում նման փորձարկումներ կանցկացվեն նաև Ավստրալիայում և Արգենտինայում: Google-ի ինժեներները հայտարարում են, որ նրանց աէրոստատները կարող են օդում մնալ մինչև 100 օր: