15 հունիսի 2013 - 13:07 AMT
Քաղաքացին տակառիկում է թողել «ԱԿ-74» ինքնաձիգ և 60 փամփուշտ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երեկ, ժամը 15.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 45 շենքի դիմաց՝ տակառիկի մեջ, զենք է թողնում:

Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» ինքնաձիգ` 2 պահունակով և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: