15 հունիսի 2013 - 13:39 AMT
Զոհված ազատամարտիկի մայրը ոստիկանությանն է հանձնել որդու զենք-զինամթերքը

Նախօերին ժամը 17.30-ին, մի կին ներկայացել է Ավանի բաժանմունք և կամավոր հանձնել ինքնաձիգի 153 փամփուշտ, «Ռ-5» գրառմամբ նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, գլանաձև 2 լուսարձակ, մեկնարկային ատրճանակ: Նա հայտնել է, որ 1991 թ.-ին Գորիսի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն պատկանող զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց ավտոտնակում, իրերը դասավորելու ժամանակ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: