15 հունիսի 2013 - 14:32 AMT
Գրոհայինները հրկիզել են Պակիստանի հիմնադրի նստավայրը

Հունիսի 15-ին Գրոհայինները հրկիզել են Պակիստանի հիմնադիր Մուհամմադ Ալի Ջիննայի նստավայրը արևմտյան Բելուջիստան նահանգում, շենքի մեծ մասն այրվել է, հայտնում են Պակիստանի ԶԼՄ-ները:

Վաղ առավոտյան հանցագործները նռնակներ են նետել տան մեջ: Բացի այդ, նրանք սպանել են պահակային ծառայություն կրող ոստիկանին: Ըստ ոստիկանության տվյալների, հարձակմանը մասնակցել է չորս մարդ:

«Բոլոր հնությունները նստավայրի ներսում ոչնչացվել են»,-մեջբերում է ոստիկանի խոսքերը DAWN թերթը: Այրվել են Ջիննայի աթոռները, մահճակալները, լուսանկարները: Կանգուն է մնացել տան միայն բետոնե մասը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատասխանատվությունը ստանձնել է Բելուջիստանի ազատագրական բանակը, որը պայքարում է նահանգի անկախության համար: