Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում և տարբեր ծայրամասերում դեռևս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում հարյուրավոր անօթևան ընտանիքներ են ապրում: Նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարբեր պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում:
Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները և միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, որոնց գոյատևման միակ միջոցը սոցիալական նպաստն է:
«Շիրակ Կենտրոնը» տեսանյութում ներկայացնում է Լենինականի նախկին հզոր գործարաններից մեկի հանրակացարանում իր չորս անչափահաս երեխաների հետ ապրող Լուսինե Կուտսուզյանի ընտանիքի մասին պատմող փոքրիկ դրվագներ, որտեղ երևում է անտեսված թշվառության պատկերը։