3 փետրվարի 2006 - 17:42 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը եւ Եգիպտոսի դեսպանը հույս են հայտնել երկկողմ ռազմական հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ - լիազոր դեսպան տիկին Աբլա Մոհամեդ Աբդ-էլ Ռահման Օսմանին:Այդ մասին PanARMENIAN.NET գործակալությանը հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին երկու երկրների միջ- ամուր բարեկամական կապերը, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում ծավալվող հաջող համագործակցությունը` հույս հայտնելով, որ առաջիկայում կզարգանան նա- հարաբերությունները ռազմական բնագավառում: