Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հերքել է լուրերն այն մասին, որ Իրանի նոր նախագահի ընտրությունը կարող է նվազեցնել ուշադրությունը այդ երկրի հանդեպ, հայտնում է Բի-Բի-Սին :
Նեթանյահուն, մասնավորապես նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրն ամեն դեպքում պետք է կանգնեցնել և որ պետք չէ ցանկալին իրականության տեղ ընդունել միայն այն պատճառով, որ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվել է ռեֆորմատորների ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Հասան Ռոուհանին: Ընտրություններին մոտ 37 մլն մարդ է մասնակցել, ինչն ապահովել է մասնակցության 72,7 տոկոս: Համաձայն վերջնահաշվարկի, Ռոուհանիի օգտին քվեարկել է ընտրողների 50,6 տոկոսը: