5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզուց 50 կմ հեռավորության վրա դեպի հարավ, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը:
Ըստ Աթենքի Athens Geodynamic Institute-ի, ցնցումները տեղի են ունեցել կիրակի օրը տեղի ժամանակով 12:39-ին 26 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին ոչինչ չի ասվում: