
Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Ռուսաստանի, Ամերիկայի ու Ֆրանսիայի նախագահների սպսավող հայտարարությունը լինելու է հերթականը, քանի որ խնդրի լուծման սկզբունքային հարցադրումներից համանախագահող երկրները առայժմ հեռու են մնում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: «Հարցի ձգձգման, սառեցման հաջորդ քայլն է դա: Միայն այդ համատեքստում կարելի է հասկանալ նրանց հայտարարությունը»,- նկատեց պրոֆեսորը:
Նշենք, որ ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը մտադիր են ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ G8 շրջանակներում բանակցությունների ավարտին: Այդ մասին օրերս լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: