4 փետրվարի 2006 - 16:07 AMT
Մշակույթի գործիչները հավանություն են տալիս ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում «Արմենֆիլմի» տնօրենի հավանական նշանակմանը
Հայաստանի «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը առաջարկել է Հայաստանի նախագահին մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում հաստատել «Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, անկուսակցական Գեւորգ Գեւորգյանին: Նրա թեկնածության քննարկումների ընթացքում հաշվի է առնվել նաեւ Հայաստանի մշակույթի շուրջ 50 գործիչների բաց նամակը, որոնք առաջարկել են թափուր պաշտոնի համար «Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրենի թեկնածությունը: Մասնավորապես, նամակը ստորագրել են հայ մշակույթի ականվոր գործիչներ Սոս Սարգսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Երվանդ Մանարյանը, Գեղամ Գրիգորյանը եւ այլոք, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, Հայաստանի մշակույթի գործիչները դրական են վերաբերվում Գ.Գեւորգյանի հնարավոր նշանակմանը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում, քանի որ «նա լավ կառավարիչ է եւ պրոֆեսիոնալ»: