17 հունիսի 2013 - 15:05 AMT
Բուլղարիայի նախագահ. Ես այլևս չեմ վստահում կառավարությանը

Բուլղարիայի նախագահ Ռոսլեն Պլեվնելիևն առաջարկել է այսօր խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին քննարկել Ազգային անվտանգության խորհրդատվական մարմնի շրջանակներում քաղաքական ճգնաժամից դուրս գալու ծրագիրը: Նիստը տեղի կունենա հունիսի 20-ին:

«Իմ դիրքորոշումը պարզ է: Ես այլևս չեն վստահում կառավարությանը, սակայն, դա չի նշանակում, որ ես պատրաստ չեմ աշխատել նրա անդամների հետ սահմանադրական լիազորությունների շրջանակներում»,-հավելել է Բուլղարիայի նախագահը:

Կիրակի օրը երկրում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարները հունիսի 16-ին պահանջում էին նաև կառավարության հրաժարականը: