
Այսօր, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ա.Մյասնիկյան - Գ.Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճեղքեր են առաջացել` առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ գրունտային ջրերի հետևանքով տվյալ ճանապարհահատվածում առաջացել է 30սմ տրամագծով անցք, որի շուրջ առկա է փլուզման վտանգ (2քմ): Դեպքի մասին տեղյակ են պահվել Վանաձոր քաղաքի կոմունալ ծառայության աշխատակիցները: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունն ու հաղորդում նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: