17 հունիսի 2013 - 17:52 AMT
Ռուբեն Հակոբյանը Օլեքսանդր Պավլյուկի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական վիճակը

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հարցեր:

«Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ներկայացրել է այդ խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաև մտահոգություն հայտնել այդ խնդրի կարգավորման հարցում եվրոպական կառույցների կողմից հաճախակի կրկնվող երկակի ստանդարտների դրսևորման վերաբերյալ: