18 հունիսի 2013 - 16:18 AMT
«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում կարող է հասնել 100 տոկոսի

«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում կարող է հասնել 100%-: Այս մասին ասվում է «Գազպրոմի» պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ

Այդ հարցը քննարկվել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախագահ Արմեն Մովսիսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում, որտեղ Հայաստանի սպառողներին մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցեր են քննարկվել: