18 հունիսի 2013 - 14:47 AMT
Կարեն Ասրյանի հուշամրցաշարում երկու տուրից հետո 9 շախմատիստներ 2-ական միավոր ունեն

Ջերմուկում շարունակվում է Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարը, որտեղ արդեն 2 տուր է կայացել: 9 մասնակիցներ 2-ական միավոր են վաստակել:

Երկու տուրում հաղթանակներ են տարել Հովհաննես Գաբուզյանը, Լևոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Ռոբերտ Աղասարյանը և Արման Միքայելյանը:

Մրցաշարին մասնակցում են 55 շախմատիստներ: