18 հունիսի 2013 - 16:21 AMT
Թուրքական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ու Անկարայում սկսել է զանգվածային ձերբակալությունները, արդեն 80 ձերբակալված կա, որոնց կասկածում են իրավապահների վրա հարձակվելու մեջ, հայտնում է Bloomberg-ը:

Ոստիկանությունը ներխուժել է կասկածյալների բնակարաններ, ինչպես նաև հետախուզել է թերթի և լրատվական գործակալության խմբագրությունները:

Ինչպես նշում է Ռոյթերս գործակալությունը, բողոքի դրսևորումները Ստամբուլում նոր տեսք են ստացել՝ անցնելով այդ թվում նաև լուռ նստացույցի ձևով: